Հին նորության նյութ

17.04.2025

17 April 2025 News

Ապրիլի 17-ին ՈԱԱԿ-ում կայացավ կրթական ծրագրերի ներքին աուդիտի կազմակերպմանն ու ընթացիկ փորձի քննարկմանը նվիրված հերթական աշխատաժողովը, որին ՛՛Մխիթար Գոշ՛՛ համալսարանից մասնակցում էին ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով պրոռեկտոր Յա.Տռոյնիչը և ՈԱԿ-ի ղեկավար Գ.Ավագյանը։

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն իր խոսքում նշեց, որ ՄԿԾ-երի ուդիտի նպատակը միայն չափանիշներին համապատասխանության գնահատումը չէ, այլ հասկանալը՝ կրթական ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչ արդյոք նպաստում է վերջնարդյունքների ձևավորմանը, թե՞ ոչ: Այսինքն՝ աուդիտը պետք է դառնա կրթական ծրագրի բովանդակային վերլուծության գործիք՝ գնահատելով յուրաքանչյուր բաղադրիչի արդյունավետությունը, օրինակ՝ դասավանդման մեթոդների, գնահատման գործիքների և վերջանդյունքների կապը, ինչպես նաև ուսանողների հետազոտական կարողությունների ձևավորման մակարդակը։

Աուդիտի պլանավորումն ու իրականացումը պետք է լինի պարբերական՝ դառնալով որակի ապահովման համակարգի ակտիվ բաղադրիչ և ներառի բուհի բոլոր կրթական ծրագրերը։

ՄԿԾ-երի ներքին աուդիտը բարձրագույն ուսումնական հաստատությունների համար պարտադիր գործընթաց է՝ սահմանված ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովի որոշումներով։

17.041.jpg

17.042.jpg

17.043.jpg

17.044.jpg