Փետրվարի 19-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի պրոռեկտորների և որակի ապահովման պատասխանատուների հետ։ Քննարկման առարկա էր ՄԿԾ-ներիներքին աուդիտի իրականացումը, որն ամրագրված է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովիորոշումներում։
«Մխիթար Գոշ» համալսարանից մասնակցում էին ՈԱԿ կենտրոնի ղեկավար Գ. Ք. Ավագյանը և ուսումնադաստիրակչական աշխատանքների գծով պրոռեկտոր Յ. Տրոյնիչը:


